
Ջերմուկ քաղաքը Հայաստանի Հանրապետության առողջարանային քաղաքներից ամենահայտնին է, գտնվում է Վայոց ձորի մարզում։ Այն հայտնի է իր հանքային ջրերով,ճոպանուղով, գեղատեսիլ բնությամբ, տեսարժան վայրերով։Ջերմուկ առողջարան քաղաքը այսօր հանգստացողներին ու զբոսաշրջիկներին է առաջարկում շուրջ 2 000 մահճակալով առողջարանների, հյուրանոցների, պանսիոնատների, համաբուժարանների, ըմպելասրահի, լողավազանների, մարզահրապարակների, կինոթատրոնի, հասարակական սննդի օբյեկտների, բարերի ու սրճարանների ծառայությունները։ Բայց, որպես առողջարանային քաղաք այն ունի մի ակնառու խնդիր․ քաղաքը հարմարեցված չէ հենշարժողական խնդիր ունեցող հանգստացողների համար, չկան թեքահարթակներ։ Միայն որոշ առողջարաններ, ելնելով իրենց յուրահատկությունից, ստեղծել են այդ պայմանները, բայց թեքահարթակների խնդիրը կարելի է համարել Ջերմուկում առկա ամենակարևոր համայնքային խնդիրը։ Ներկա պահին աշխատանքներ են տարվում հիմնախնդրի լուծման համար։ Մանրամասները՝ տեսանյությում։
cvmedia.am Քաղաքացիական լրագրող Լիպարիտ Ասատրյան

